Անտառային հրդեհներ՝ Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ

Անտառային հրդեհներ՝ Թուրքիայում․ կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի հարավ-արևելքում անտառային հրդեհներ են բռնկվել։ Ինչպես փոխանցում է Haberler-ը, Դիարբեքիրի Չընար և Մարդինի Մազըդաղի շրջաններում բռնկված հրդեհները 5 մարդու կյանք են խլել, 44 մարդ վիրավոր է։ 

Վիրավորներից 10-ի վիճակը ծանր է։ Դիարբեքիրում զոհվել է 3, Մարդինում ՝ 2 մարդ։