Լուրջ վերաբերվեք Լուկաշենկոյի հայտարարություններին, դրանք Պուտինի հայտարարություններն են. Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

Լուրջ վերաբերվեք Լուկաշենկոյի հայտարարություններին, դրանք Պուտինի հայտարարություններն են. Ստեփան Սաֆարյան (տեսանյութ)

Դիմում եմ ՀՀ գործող իշխանություններին, որովհետև չհասկանալ այսօր ինչ է կատարվում, չընդունել այդ որոշումները՝ կներեք, այլևս մխիթարություն չի լինելու հետագայում ,այսպես կոչված, մեղադրանքների խաղը, թե ով ինչ չի արել, նախկինները ինչ չեն արել և այլն: Այս մասին այսօր   ասաց  քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստեփան Սաֆարյանը  «Հայաստանի' Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումների  ժամանակ:

Նա նշեց, որ հույս չպետք է կապեինք, որ Ռուսաստանը հանդիսանում է ստատուս քվոյի երաշխավոր: «Հետևեք այն խոսափողներին, որոնք ներկայացնում են Պուտինին, լուրջ վերաբերեք Լուկաշենկոյի հայտարարություններին, դրանք Լուկաշենկոյի հայտարարությունները չեն, դրանք Պուտինի հայտարարություններն են։ Այն հարցերում, որտեղ Վլադիմիր Պուտինը չի կարող հայտարարություններ անել, այդ հարցերում խոսում է Լուկաշենկոն: ՀԱՊԿ-ը ոչ թե անտարբեր է, այլ ուղղակի թշնամական կառույց է մեզ համար»,- ասաց նա:

Ատեփան Սաֆարյանը նշեց, որ Եվրաինտեգրումը ՀՀ-ի համար առաջին հերթին դարձել է ռեգիոնալ անվտանգության մարտահրավերների  հաղթահարման դաշնակիցներ ունենալու խնդիր՝ ի թիվս տնտեսական բարեկեցության, առաջընթացի, ի թիվս մարդկային և ժողովրդագրական ապահովության: Նա նշեց, որ մենք ունենք քսանից ավելի դաշնակիցներ ունենալու հնարավորություններ:

«Այսօր մենք ոչ թե պարտավոր ենք ընտրել Եվրոպայի կամ ինչ-որ բանի միջև, մենք պարտավոր ենք ընտրել մեր հեռանկարի, մեր պետության հեռանկարի և մեր չգոյության միջև»,- ասաց Սաֆարյանը: