Ռուսաստանի Ամուրի շրջանում կործանվել է Robinson R-66 ուղղաթիռը, որում չորս մարդ է եղել, ովքեր զոհվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։
«Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում պարզվել է Ամուրի շրջանում վթարի ենթարկված ինքնաթիռի գտնվելու վայրը», - հայտնել են քննչականի վարչությունից։
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Հարուցվել է քրեական գործ։