Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժարան․ նա կտրել էր ձեռքի երակները. Tema.am

Մոդել Անիտա Հարությունյանը տեղափոխվել էր հոգեբուժարան․ նա կտրել էր ձեռքի երակները. Tema.am

Tema.am-ը գրում է. Մոդել ՔՊ-ական Անիտա Հարությւնյանն, ով վերջին շրջանում տեսանյութերով է հանդես գալիս, որտեղ վերջինս պատմում է, որ տարբեր կառույցներ է փակում, որից հետո սկանդալների կիզակետում է հայտնվում: Ըստ մեր ունեցած հավաստի աղբյուրների վերջինիս մուտքը շատ հասարակական վայրերում արգելված է, քանի որ Անիտան մուտք գործելով տարբեր սպասարկման կենտրոններ «գործ է» տալիս ու հպարտորեն դրա մասին կիսվում իր սթորի բաժնում:

Անիտան նաև իրեն ներկայացնում է համաշխարհային Vicstoria's Secret-ի մոդել հրեշտակներից մեկը, սակայն նա որևէ կապ չունի տվյալ բրենդի հետ:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ մոդել Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան:
Այս մասին պատմել է Asekose.am-ի ընթերցողներից մեկը, ում խոսքով շտապօգնության մի քանի ավտոմեքենաներ, ինչպես նաև հոգեբուժարանի մեքենան բառիս բուն իմաստով կաթվածահար էին արել երթևեկությունը։

Ինչպես հետո պարզ է դարձել, այդ իրարանցման պատճառը մոդել Անիտա Հարությունյանի՝ ինքնասպանության փորձ կատարելն էր։ Վերջինս, փորձելով վերջ տալ իր կյանքին, կտրել էր ձեռքի երակները։ Ավելին, ըստ ականատեսի՝ Անիտա Հարությունյանին տեղափոխել են հոգեբուժարան։
Փորձելով մանրամասներ պարզել՝ Asekose.am-ը կապ էհաստատել մոդելի մենեջերի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տարածված լուրը․
«Այո, երեկվա միջադեպից հետո Անիտային տեղափոխել են հոգեբուժարան և այս պահին նա գտնվում է բժիշկների հսկողության տակ, քանի որ ներկայումս նա հոգեբանական շատ ծանր ապրումներ ունի։ Փառք Աստծո, երեկ բժիշկներին հաջողվեց փրկել նրա կյանքը, թեպետ Անիտային իր բնականարում գտել են ամբողջովին արնաշաղախ վիճակում»,- պատմել է մոդելի մենեջերը։
Իսկ թե ո՞րն է եղել նման քայլի գնալու պատճառը, մենեջերը պատասխանել է.
«Միայն կարող եմ ասել, որ վերջին շրջանում նա շատ ինքնամփոփ էր դարձել։ Հրաժարվում էր բոլոր առաջարկներից, չէր մասնակցում որևէ միջոցառման։ Դա շատ տարօրինակ էր, քանի որ իր բնույթով Անիտան բավական աշխույժ և ուրախ մարդ է։ Կարծում եմ, Անիտան ինքը, երբ պատրաստ լինի, կպատմի իր հետևորդներին, թե իրականում ինչ է պատահել»,- մեզ հետ զրույցում եզրափակել է Անիտա Հարությունյանի մենեջերը՝ հավելելով, որ Անիտան հիմա լավ է և գտնվում է տանը: