Ադրբեջանում hայտնաբերվել է կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի մարմինը գտել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում կորել էր հունիսի 9-ին։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։
Մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։