«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը

«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը

Արցախցի շուրջ 250 երեխաներ ներկա են գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգին, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ: Դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները: «Արամ» արջուկն առաջին խաղալիքն է աշխարհում, որի մեղեդիները մշակվել են սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Փոքրիկների արդեն շատ սիրված ինքնատիպ այս խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից, որոնք հատուկ վերամշակվել են օրորոցայինների և ձայնագրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից: