Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժը առավել ակնհայտ է ավագ դպրոցներում. Ալխաս Ղազարյան (տեանյութ)

Երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժը առավել ակնհայտ է ավագ դպրոցներում. Ալխաս Ղազարյան (տեանյութ)

Երեխայի իրավունքներից ամենակարևորը նրա կրթության, առողջության, սոցիալական իրավունքներն են: Այս մասին այսօր Ազգային ժողովում  ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախածին, որիկ հարակից զեկուցողն  էր:

Նա նշեց, որ ՀՀ գործող օրենսդրությամբ հենց ամուսնության տարիքը 18 տարեկանն էր, բայց բացառություն կար: Այսպիսով նախագծով անխատեսվում է բացառություններ չթողնել:

Ալխաս Ղազարյանը ներկայացրեց ԿԳՄՍ-ից փոխանցած տվյալները: «2023-2024 թվականներին ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական դպրոցներում սովորող 1319 ազգությամբ եզդի աղջիկներից միայն 2023 թվականի ընթացքում 171-ը դուրս է եկել կրթական համակարգից և երեխաների պարտադիր կրթությունից դուրս մնալու շարժը առավել ակնհայտ է ավագ դպրոցներում»,-ասաց նա և նշեց, որ այս խինդիրը համատարած բնույթ է կրում նաև ազգությամբ հայերի կողմից:

«Ելնելով երեխաների լավագույն շահից՝ կոչ եմ անում իմ գործընկերներին կողմ քվերակել»,-ասաց նա: