Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Օդի ջերմաստիճանը կնվազի․ անձրևները կշարունակվեն, նաև կարկուտ կտեղա

Ուշադրություն
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված' հունիսի 11-12-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում, այդ թվում՝ Երևանի առանձին հատվածներում անձրևները կլինեն ինտենսիվ, կտեղա կարկուտ։

Երևան քաղաքում՝
Հունիսի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում' ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 13-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում'
Հունիսի 11-12-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում' ինտենսիվ, կտեղա նաև կարկուտ։ Հունիսի 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4, 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։