Հունիսի 10-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Սամվել Ա-ն իր վարած «SHACMAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Նորք-Մարաշ Արմենակյան փողոցում «Yerevan City»-ի դիմաց հետիոտնի համար նախատեսված վայրից 2 մետր այն կողմ վրաերթի է ենթարկել հետիոտն Երևանի բնակիչ 74-ամյա Նանուլի Կ.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: