«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միջնորդություն են ներկայացրել վաղը՝ ժ․18.30-ին կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու մասին, ինչը ԱԺ խորհուրդը կմերժի, որի մասին ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հայտնել է, որ միջնորդությանը միացել է 33 պատգամավոր, իսկ մյուս երկու պատգամավորներն իբր տեխնիկական պատճառներով չեն հասցրել ստորագրել, այսինքն՝ հայրենիքը փրկելու ճանապարհին ընդդիմադիրներն անգամ տեխնիկական պատճառները չեն կարողանում հաղթահարել, էլ ուր մնաց «Տավուշով հասնեն Արցախ»։
Այս դեպքում հարց է առաջանում՝ գուցե տեխնիկական պատճառներից զատ ընդդիմադիրների մեջ կան պատգամավորներ, որ դեմ են Վազգեն Գալստանյանի ղեկավարած շարժման կեղծ օրակարգին, սակայն դրա մասին չի հայտարարվում, որ հերթական հիասթափությունը չլինի առանց այդ էլ ջլատված և մաշված «սրբազան» շարքերում, որի վերջնական ֆիասկոն կլինի իրենց իսկ հայտարարած 96 ժամի ավարտից հետո։