Սպիտակ տունը հայտնել է, որ ամերիկյան զենքն արդեն հարվածել է Ռուսաստանին

Սպիտակ տունը հայտնել է, որ ամերիկյան զենքն արդեն հարվածել է Ռուսաստանին

Ռուսական տարածքում արդեն հարվածներ են հասցվել ամերիկյան զենքով։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։

«Նախագահը թույլ տվեց դա»,- ասել է Սալիվանը: Միևնույն ժամանակ, նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ ռուսական տարածքում ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումների վերացումը թելադրված է «առողջ բանականությամբ»։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 31-ին հաստատել էր, որ Բայդենը համաձայնել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Ինչպես հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։ Միաժամանակ, նա չի բացառել, որ ռուսական տարածքի վրա ամերիկյան զենքի հարձակումների շրջանակը կավելանա։