Բագրատի նշած ժամին արտահերթ նիստ չի կարող հրավիրվել․ նախատեսված է հերթական նիստ

Բագրատի նշած ժամին արտահերթ նիստ չի կարող հրավիրվել․ նախատեսված է հերթական նիստ

Ինչպես արդեն հայտնել էինք՝ վաղը Բագրատի նշած ժամին արտահերթ նիստ չի կարող հրավիրվել, քանի որ այդ ժամին խորհրդարանում ընթանալու է ԱԺ կանոնակարգով նախատեսված հերթական նիստը։

Ըստ օրենքի՝ ստեղծված իրավիճակում արտահերթ նիստ կարող է հրավիրվել միայն մեկ շաբաթ անց՝ գալիք երկուշաբթի։ Այս մասին Սուտասանը կամ պարզապես տեղյակ չէր կամ նրա քաղտեխնոլոգներն ու հրահանգիչները հերթական անգամ միտումնավոր «քաշել» են վերջինիս՝ դնելով անելանելի վիճակի մեջ։

Այսինքն Սուտասանը իր դրած 96 ժամի լրանալուց հետո ստիպված է լինելու հայտարարել, որ ևս 96 պետք է սպասեն փողոցում, որ արտահերթ նիստ գումարվի։

Բագրատի կլոունադան վերածվում է քաղաքական զավեշտի, որտեղ ընդդիմադիր հայացքներով քաղաքացիները հերթական անգամ հիասթափվելու են «թրկիչների» և «սրբազանների» հերթական ֆեյք խմբաքանակից։

Աղբյուրը՝ Բաղրամյան 26