Հերթական ֆարսը "միջազգային լրատվամիջոցների" հետ

Հերթական ֆարսը "միջազգային լրատվամիջոցների" հետ

Օրեր առաջ Բագրատի PR պատասխանատուները հայտարարեցին, թե իբրև ավելի քան 50 միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ Բագրատ Գալստանյանը ասուլիս է անցկացնելու։ Այսօր պարզեցինք, որ որևէ միջազգային հեղինակավոր լրատվամիջոց Բագրատին չի լուսաբանել, նրա ասուլիսի մասին որևէ նյութ չի հրապարակվել, բացի ռուսական 3 լրատվամիջոցից' TASS, Sputnik, EaDaily։ Թե ինչու հենց ռուսական լրատվամիջոցներն են լուսաբանել, կարծում ենք բացահայտ է։ Բայց այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ այն միջազգային լրատվամիջոցները, որոնց լրագրողներն իբրև թե առցանց պետք է հարց ուղղեին Բագրատին, ինչ֊ինչ հանելուկային պատճառով այդպես էլ կապի դուրս չեն եկել և հարց չեն ուղղել։ Փոխարենը այս ֆարսի համահեղինակ Էրիկ Անթառանյանը այդպես էլ անհայտ մնացած լրագրողների անունից իր հորինած հարցերն է կարդացել։ Այսպես էլ շարունակում է Բագրատը ապրել իր հորինած ֆեյք իրականության մեջ և շարունակաբար ստեր հորինել ու տարածել։