Սուտ է խոսում ուղղակի. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

Սուտ է խոսում ուղղակի. Ալեն Սիմոնյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

Ես ստեր չեմ մեկնաբանում, որևիցե պատվիրաիկություն Հայաստանից չի գնացել; Այս մասին լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքին, որով հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը։

«Բայց կարող եմ տիկին Զախարովային կամ Ռուսաստանին ԱԳՆ-ին խնդրել իմ լրատվականը փոխանցի ԼՂ-ում ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները, կարող եմ հարյուր հազարից ավելի փախստականների անունները, եթե իրենց հետաքրքիր է այն տարածում, որտեղ իրենք խաղաղպահ գործունեություն էին ծավալում,բայց ընդհանուր առմամբ ես աբուրդներ կամ ստեր, որոնք արդեն գործեալոճ է դարձել չեմ մեկնաբանու: Սուտ է խոսում ուղղակի»,-ասաց նա: