Ով է Գալստանյանի շարժման անդամներին գումարով շահագրգռած կալանավորված անձը

Ով է Գալստանյանի շարժման անդամներին գումարով շահագրգռած կալանավորված անձը

«Հայկական ժամանակ»-ի ունեցած տեղեկություններով՝ Վազգեն Գալստանյանի գլխավորած շարժման անդամներին գումարով շահագրգռելու, նրանց վճարի դիմաց ակցիաների ու հավաքների վայր բերելու մեղադրանքներով կալանավորված անձը 29-ամյա Նարեկ Թևոսյանն է:

Վերջինս Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է նախորդ տարվա սեպտեմբերին, Ստեփանակերտի բնակիչ է եղել:

Հիշեցնենք՝ նշված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և կայացվել է դատարան ներկայացնելու համար նրան ձերբակալելու որոշում, այնուհետ՝ դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է: