Երկար ժամանակով գազանջատումներ հետևյալ հասցեներում

Երկար ժամանակով գազանջատումներ հետևյալ հասցեներում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 6-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ձորաղբյուր, Զովք բնակավայրերի, Ձորաղբյուրի ամառանոցների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 11-ին ժամը 09:30-ից մինչև հունիսի 12-ը ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Զոլաքար բնակավայրի մի հատվածի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ 

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի Ամառանոցային թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Քարակերտի ԳԲԿ-ն սնող Dպ200 կողմանատար-գազատարի ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 12-ին ժամը 09։00-ից մինչև հունիսի 13-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Լեռնագոգ, Դալարիկ, Քարակերտ բնակավայրերի գազասպառողների, սեփականատեր Արտակ Գևորգյանի, սեփականատեր Գոհարիկ Մնացականյանի, սեփականատեր Դավիթ Հակոբյանի, սեփականատեր Ռոստամ Սադոյանի, սեփականատեր Դավիթ Դավթյանի, «Երևան Մարմըլեյդ Ինդասթրիս» ՍՊԸ-ի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Քարակերտի Առաջնորդարանի, «Գոդավար» ՍՊԸ-ի, «ՌՄ Պլազա» ՍՊԸ-ի, «Քարակերտի քարաձուլման գործարան» ԲԲԸ-ի, «Դալարիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի, Դալարիկի միջնակարգ դպրոցի, «Նորապատ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: