5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել Արևմտյան Անգոլայում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Բենգուելա քաղաքից 155 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 151 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։