Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը (տեսանյութ)

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը (տեսանյութ)

«Շենգավիթ» ԲԿ-ում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Արման Սիմոնյանի եղբայրը։
Մայրը փորքրիկին անվանակոչել է Արեն, հայտնում են ԲԿ-ից:

«Երեխան լույս աշխարհ է եկել «Շենգավիթ» ԲԿ-ի Մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ղեկավար Աշոտ Սիրունյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Շաքե Խաչատրյանի ջանքերով։

«Շենգավիթ» ԲԿ-ն մեծ պատասխանատվությամբ ու սիրով բոլոր որդեկորույս մայրերի կողքին է.
նրանց հետ անցնել դժվարությունը մեզ համար կարևոր առաքելություն է»,-ասված է հաղորդագրության մեջ։