Լրագրող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սարդարապատի միջադեպի մասին ' առանց էմոցիաների։
Ա ) եթե Կաթողիկոսը ցանկանում է կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը 'կա պարզ և միակ ճանապարհ։Կաթողիկոսի արարողակարգից զանգահարում են վարչապետի արարողակարգ,իմանում են ժամ, տեղ ,օրակարգ և գնում։
Բ)եթե Կաթողիկոսը չի ցանկանում այս կառավարության անդամների հետ մասնակցել միջոցառմանը ,կրկին կա պարզ եղանակ։Զանգահարում են արարողակարգից,իմանում են ,երբ են Սարդարապատ գնալու կառավարության անդամները և գնում են դրանից առաջ կամ հետո։
Գ) եթե մոռացել են կամ հարկ չեն համարել ,որ արարողակարգերը շփվեն
,կա էլի քաղաքակիրթ տարբերակ։Կաթողիկոսը ժամանում է Սարդարապատ ,տեսնում է իր ժամանումը համընկել է պետական միջոցառման հետ , ու չցանկանալով տեսնել կառավարության անդամների դեմքերը, մի փոքր համբերում է ,վերջիններս հեռանում են և հանգիստ աղոթում է զոհվածների համար։
Եթե իհարկե քո բուն նպատակը Սարդարապատն է։
Դ) Սա էն է' ինչ եղավ։Հայտարարում ես կառավարությունը ազգադավ դավաճաններ,նրանց դեմ քաղաքական պայքար ես սկսում ու գալիս , փորձում ես անել այն ինչը Գալստանյանը չկարողացավ ։
Իսկ ինչո՞ւ 'կասեք դուք և ճիշտ էլ կանեք։
Իսկ մեր թիմը Ալավերդիում է։Իրավիճակը մեղմ ասած աղետալի է։Փլուզված կամուրջներ, ջրի տակ անցած ճանապարհներ, մարդիկ,փլված ,կտրված կյանքից բնակավայրեր,ճակատագրեր։
Վաղը' հարցազրույցներ և նյութեր»։