Ստեփանակերտի քաղաքապետը գույք հափշտակելու համար կեղծել է երկու ամսական երեխա ունեցող իր կին աշխատողի ստորագրությունը

Ստեփանակերտի քաղաքապետը գույք հափշտակելու համար կեղծել է երկու ամսական երեխա ունեցող իր կին աշխատողի ստորագրությունը

Օրեր առաջ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ առերևույթ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի՝ Ստեփանակերտի համայնքի նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանի և երեք անձանց նկատմամբ։

Նշվում էր, որ Դ.Ս.-ն, Ս.Ղ.-ն և Գ.Պ.-ն, Ս.Բ.-ի օժանդակությամբ, առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ «TOYOTA HILUX 2.7», «VAZ 21214», «UAZ 390945-552» մակնիշի և «VAZ 212140» մակնիշի ավտոմեքենաներ:

Եվ Ս.Բ.-ն, օժանդակելով վերոնշյալ անձանց,  Ս.Ղ.-ին և Գ.Պ.-ին տրամադրել է նրանց կողմից վերոնշյալ 4 ավտոմեքենաներն օտարելու գործընթացի համար անհրաժեշտ՝ գույքահարկի մասով պարտավորություններ չլինելու վերաբերյալ համապատասխան տեղեկանքներ։

Նշված քաղաքացին՝ Սուսսաննա Բեգլարյանը, իր ֆեյսբուքյան էջում անդրադրարձել է քրեական վարույթին, հայտնել է, որ մի քանի ժամ շարունակ իր մանկահասակ երեխայի հետ գտնվել է Քննչական կոմիտեում, դրանում մեղադրելով այդ թվում Ստեփանակերտի քաղաքապետին, նշելով, որ նա թույլ է տվել, որ իր աշխատանքից մոտ 4 ամիս անց (2024 թ, փետրվար ամսին) իր անվամբ, բայց ուրիշի ստորագրությամբ գույքահարկի պարտք չունենալու վերաբերյալ տեղեկանքներ տրվի։

«Պարզապես ուզում եմ ասել, որ լինելով իսկական հայ ու արցախցի, երբեք չեմ կոտրվում, միշտ պայքարի մեջ եմ, իսկ թուլամորթ ու վախկոտ որոշ անձանց, ովքեր դեռ իրենց պաշտոնյա են զգում, կասեմ, չփորձեք կապ հաստատել և զառանցել, այդ օրը կողքիս լինեիք և ինձնից շուտ դուք պիտի հայտնվեիք ու պատասխան տայիք, ոչ թե թաքնվեիք։
Պահանջում եմ ձեր "թյուրիմածությունները" վերացնել և հայտարարել նույն այդ լրատվամիջոցներով իմ անմեղությունը», - գրել է նա։

Նա նաև նշել է, որ գրառումն արել է իր ամուսնու ֆեյսբուքյան էջով, քանի որ հեռախոսն ու համակրգիչը իր մոտ չեն գտնվում․ ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ․