Սպասվում է անձրև և ամպրոպ

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 29-ին, 31-ին, հունիսի 1-ին առանձին շրջաններում, 28-ին և 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 28-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 8-10 աստիճանով։

Երևանում մայիսի 28-ին, 29-ին և 30-ին սպասվում է, հունիսի 1-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։