Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին ըստ ԻՔՄ-ի տվյալների

Որքան մարդ է մասնակցել հանրահավաքին ըստ ԻՔՄ-ի տվյալների

Այսօր՝ մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք:

 

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23100 մարդ:

 

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։