Մահացելա… Հայկ Հովհաննիսյան

Մահացելա… Հայկ Հովհաննիսյան

Դերասան Հայկ Հովհաննիսյանը հայտնի դարձավ մի քանի սերիալներից և հասցրեց կարճ ժամանակահատվածում հայտնություն ձեռք բերել:

Այսօր նրան հետևում են ինստագրամյան հարթակում և շատ անգամներ հարց ու պատասխանների միջոցով շփվում և տեղեկանում Հայկի մասին:

Հայկը երբեմն աչքի է ընկնում այնպիսի պատասխաններով, որոնք ստիպում են հետևորդներին Հայկի մասին բացասական կարծիք կազմել, ինչն էլ ամենևին չի հուզում դերասանին:

Հերթական հարցուպատասխանի ժամանակ հետևորդներից մեկը գրել է.

«Բան չմնաց անծանոթի հետ հարստանալու՞ն», ինչին ի պատասխան դերասանը գրել է'«անծանոթը մահացելա»:

Թե ինչու է դերասանը որոշել նմանատիպ կոշտ պատասխաններով իր փիառն անել, դժվար է ասել, բայց այն, որ նա փորձում է ամեն հնարավոր սկանդալային պատասխանով աչքի ընկնել, դա փաստ է:

Նշենք, որ վերջերս էլ դերասանը կրկին հարց ու պատասխանի ֆորմատով շփվել էր իր հետևորդների հետ:

Նրան հարցեր էին հղել'մասնավորապես անձնականի հետ կապված:

Դերասանը նշել էր, որ ամուսնացած է, իսկ երեխաներ ունենալու հարցին պատասխանել  էր փոքրիկ երեխայի հետ հրապարակումով:

Հեգնա՞նք էր սա, թե դերասանը հասցրել էր ընտանիք կազմել և երեխա ունենալ, պարզ կլինի ավելի ուշ: