Վազգեն (Բագրատ) Գալստանյանը և նրա աջակիցները Կիրանցում փորձում են ճղքել ոստիկանական շղթան և գնալ գյուղ: Այնտեղ են նաև երեկվանից Կիրանցում գտնվող «Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:
Վերջիններս փորձում են սադրանքներ հրահրել, պարբերաբար հրմշտոց է առաջանում նրանց և ոստիկանների միջև:
Երեկ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից՝ Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։