Հայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարման պատճառը

Հայտնի է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կոշտ վայրէջքի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 20-ին, հայտարարել է Բելառուսում Իրանի դեսպան Ալիռեզա Սանեին։

«Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել եղանակային վատ պայմանների պատճառով»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։

Նախօրեին՝ մայիսի 19-ին, Իրանի ներքին գործերի նախարար Ահմեդ Վահիդին որպես ինքնաթիռի կործանման պատճառ նշել էր մառախուղը։ Այնուհետև օպերատիվ կերպով դեպքի վայր են ուղարկվել փրկարարական ջոկատներ։