Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջան նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատի, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի և մյուս զոհվածների հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզ քաղաքում:
Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ողբերգական պատահարի կապակցությամբ երկրում 5-օրյա սուգ է հայտարարել, խոնարհվել են պետական բոլոր գերատեսչությունների դրոշները, արգելվել՝ զանգվածային միջոցառումները:
Կխոնարհվեն նաև Իրանի՝աշխարհի այլ երկրներում տեղակայված դեսպանությունների և հյուպատոսական մարմինների դրոշները: