Դաժան դեպք Հայաստանում․ արզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Դաժան դեպք Հայաստանում․ արզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Շամշյան

76 դիտում 09:53 20-05-2024

Առեղծվածային դեպք՝ Աբովյան քաղաքում. մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոնդ Այվազյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոնն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են  ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկպաես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Ավբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունն ու դեպքի հանգամանքները:

Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ՝ այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման:

001ssa.jpg