ԵՊՀ դասախոսներից մեկը դուրս է հանում լսարաններից դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

ԵՊՀ դասախոսներից մեկը դուրս է հանում լսարաններից դասադուլի կոչ անող ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)

Այսօր Մայր բուհի լսարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել,որի տեսանյութը տարածվել է համացանցում։

Մի քանի երիտասարդներ մուտք են գործում լսարաններից մեկը և պահանջում դադարեցնել դասն ու միանալ դասադուլին, իսկ դասախոսը պահանջում է չխանգարել դասը։

«Սա պետական հաստատություն է։ Դուք իրավունք չունեք իմ դասը խանգարելու։ Ուսանողները ուսանողներ են»,- տեսանյութում ասում  է նա։