Պղինձ հանձնողի դեմքով եկել իմ միջոցառմանն ասում ես՝ հող ենք հանձնում, որ փող ստանաս. Հովհաննես Դավթյան

Պղինձ հանձնողի դեմքով եկել իմ միջոցառմանն ասում ես՝ հող ենք հանձնում, որ փող ստանաս. Հովհաննես Դավթյան

Հումորիստ, երգիծաբան Հովհաննես Դավթյանի վերջին ներկայացման ժամանակ տեղի ունեցածը մեծ աղմուկ էր բարձրացրել, որի վերաբերյալ էլ հումորիստը իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել պարզաբանմամբ՝ պատմելով եղելությունը:

Հումորիստը նշել է, որ վերջին շրջանում «որքան կեղտոտ, քաղաքական տիզ» բաներ կան իրեն են կպչում:

Նա պատմել է, որ դուրս է եկել բեմ  25  րոպե ուշացումով և իր հետ հավասար բեմ է դուրս եկել  մի երիտասարդ, որը  փորի միջից հանել է պաստառ «Դավաճանը հանձնում է Հայաստանը» գրությամբ և կանգնել բեմի վրա։

«Հետո հասկացա, որ այս սապլյակները ոչ թե ինքնաբուխ կերպով բաներ անող են, հայրենասեր տղեք են, այլ վճարվում են ու մտնում նման բաներ անում։ Օդից չեմ խոսում։ Ինձ ասացին՝ երբ որ նրանք դուրս եկան շենքից, արդեն երկու փաստաբան իրենց սպասում էին համալիրում, երկուսն էլ քաղմասում։ Այսինքն, երբ որ իրենց մուտքի մոտ ճլոթի են տվել ու տարել են քաղմաս, երկու հոգի այդտեղ են եկել, երկու հոգի իրենց սպասել են քաղմասում: Սա մեզ ի՞նչ է հուշում։ Որ այս տղան ոչ թե տղա էր, այլ շուն։ Սա մեզ ի՞նչ է հուշում»,- ասել է հումորիստը։