9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Ապրիլի 2-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի բնակիչ 51-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ վնասել են իրենց շենքի բակում կայանված, կնոջը՝ Լուսինե Ս․-ին, պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին և հորը՝ Վլադիմիր Ս․-ին, պատկանող «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, կողային թափքը և շարժիչի ծածկոցը՝ պատճառվելով 1 մլն դրամի վնաս:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության խումբը:

Ոստիկանները պարզել են, որ նշված ավտոմեքենաները վնասել է նույն շենքի բնակիչ Արամ Հ․-ի 9-ամյա երեխան՝ նշված շենքի 2-րդ հարկում խաղալու ժամանակ քարեր նետելով:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի  բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։