ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 2-ին, կազմել է 390.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.98 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.20 դրամ (նվազել է 2.38 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.40 դրամ (նվազել է 2.91 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.23 դրամ (նվազել է 0.02 դրամով):