Forbes USA-ը հրապարակել է դոլարային միլիարդատերերի 38-րդ համաշխարհային վարկանիշը։ Երկրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ և գործադիր տնօրեն Բերնարդ Առնոն։ Երկրորդ և երրորդ տեղերը, ինչպես և մեկ տարի առաջ, կիսում են համապատասխանաբար Իլոն Մասկը և Ջեֆ Բեզոսը։ Մարկ Ցուկերբերգն այս տարի վերադարձել է թոփ 10։
Աշխարհի 20 ամենահարուստ միլիարդատերերը՝
4- Մարկ Ցուկերբերգ (177 միլիարդ դոլար) – Meta, ԱՄՆ
5- Լարի Էլիսոն (141 միլիարդ դոլար - Oracle, ԱՄՆ
6- Ուորեն Բաֆեթ (133 միլիարդ դոլար) - Berkshire Hathaway, ԱՄՆ
7- Բիլ Գեյթս (128 միլիարդ դոլար) – Microsoft, ԱՄՆ
8- Սթիվ Բալմեր (121 միլիարդ դոլար)- Microsoft, ԱՄՆ
9- Մուկեշ Ամբանի (116 միլիարդ դոլար) - ներդրումներ, Հնդկաստան
10- Լարի Փեյջ (114 միլիարդ դոլար) - Google, ԱՄՆ
11- Սերգեյ Բրին (110 միլիարդ դոլար) - Google, ԱՄՆ
12- Մայքլ Բլումբերգ (106 միլիարդ դոլար) - Bloomberg LP, ԱՄՆ
13- Ամանսիո Օրտեգա (103 մլրդ դոլար) - Zara, Իսպանիա
14- Կառլոս Սլիմ Հելու (102 միլիարդ դոլար) - հեռահաղորդակցություն, Մեքսիկա
15- Ֆրանսուա Բետանկուր-Մայեր (99,5 միլիարդ դոլար) - L'Oréal, Ֆրանսիա
16- Մայքլ Դելլ (91 միլիարդ դոլար) – Dell, ԱՄՆ
17- Գաուտամ Ադանի (84 միլիարդ դոլար) - Adani Group, ենթակառուցվածքներ, հումք, Հնդկաստան
18- Ջիմ Ուոլթոն (78,4 միլիարդ դոլար) – Walmart, ԱՄՆ
19- Ռոբ Ուոլթոն (77,4 միլիարդ դոլար) - Walmart, ԱՄՆ
20- Ջենսեն Հուանգ (77 միլիարդ դոլար) – կիսահաղորդիչներ, ԱՄՆ