«Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացած տղամարդու հարազատները մանրամասներ են հայտնում դեպքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացած տղամարդու հարազատները մանրամասներ են հայտնում դեպքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 31-ին, SHAMSHYAN.com-ը հրապարակում էր արել այն մասին, որ ըստ հարազատների՝ 57-ամյա Անդրանիկ Տոնաբեկյանը «Արթմեդ» բժշկական կենտրոնում մահացել է բժիշկների մեղքով։

ՆույնօրըֆոտոլրագրողԳագիկՇամշյանիհետզրույցումմահացածիեղբայրը՝ Վարդան Տոնաբեկյանը ասաց․

«Եղբայրս, մարտի 20-ին, իր ոտքով գնաց «Արթմեդ» բժշկական կենտրոն՝ միզապարկի վիրահատության համար։

Այն,ըստ բժիշկների, բարեհաջող անցավ, բոլոր անալիզները նորմալ եկավ և բերեցին«բոքս», որտեղ ընդամենը 1 օր պահեցին ու տեղափոխեցին հիվանդասենյակ։ Այդ օրվանից սկսեց ամեն օր ջերմությունը բարձրանալ միչև 39 աստիճան և շաքարը բարձրանալ, իսկ նրան բուժող բժիշկը՝ Աշոտ Ծատուրյանը, ասում էր, որ չնեղվենք, վիրահատություն է տարել, սթրեսից է։ 5 օր հետո վիճակը կտրուկ վատացավ, էլի դիմեցինք բժշկին, թթվածին միացրեցին։ Գիշերը նորից վատացավ։ Ուռոլոգ Լևոնյանը եկավ, նայեց, բուժքույրին հրամաններ տվեց ու գնաց։

Հաջորդ օրը՝ մարտի 27-ին, վիճակը էլի կտրուկ վատացավ, բժիշկ Ծատուրյանը եկավ և ասեց, որ տանում է 2-րդ վիրահատության, որը կտևի 4 ժամ։ 1 ժամ չանցած՝ բժիշկը դուրս եկավ, ասեց, որ ամեն բան լավ կլինի, աղիքը ծալք ուներ ու խցանում։ Տարան վերակենդանացման բաժանմունք ու ասեցին, որ 2 օր հետո կբերեն հիվանդասենյակ և վստահեցրեցին,որ ամեն բան լավ է լինելու։ Ցավոք, այդ երեկոյան որդուս զանգ եկավ, որ եղբորս սիրտը կանգ է առել։

Մենք համոզված ենք, որ բժիշկը առաջին վիրահատության ժամանակ վնասել է եղբորս աղիները և երկրորդ անգամ բացել և տեսել է, որ այլևս ոչինչ չի կարողանելու, արագ փակել է։ Դրա համար էլ նա վիրահատության ողջ գումարը՝ 1 մլն-ից ավելի գումար ետ վերադարցրեց միչև եղբորս մահանալը, ասելով,որ ձեզ դեղորայքի գումար է պետք, վերցրեք, որ գնեք»։

Վարդան Տ․-ն խնդրեց արդար քննությոուն և որ մեղավոր բժիշկը կամ բժիշկները անպայման պատժվեն օրենքի ողջ խստությամբ ու իր վիճակում այլևս ոչ ոք չհայտնվի։

SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև հակառակ կողմի տեսակետը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 28-ին արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Երևանի բնակիչ 53-ամյա Վարդան Տ.-ն և հայտնել, որ մարտի 20-ին «Արթմեդ» բժշկական կենտրոնում իր եղբորը՝ 57-ամյա Անդրանիկ Տ.-ին վիրահատել են, իսկ 1 օր անց վերջինիս ինքնազգացողությունը վատացել էր և նրան կրկին վիրահատել էին, սակայն նա վիրահատությունից հետո  նշված բժշկական կենտրոնում մահացել էր «սրտի կանգ» ախտորոշմամբ:

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը ՝օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում Վարդան Տ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ իր եղբոր մահվան մեջ մեղադրում է նրան բուժող բժշկին' Աշոտ Ծ.-ին, քանի որ վերջինս սխալ բուժում է նշանակել և սխալ վիրահատություն կատարել:

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։