Թաիլանդում 4-ամյա տղան մկրատով հարվածել է իր 9-ամյա քրոջը։ Այս մասին հայտնում է AsiaOne պորտալը։
Երեխան որոշել է կրկնել ֆիլմում իր տեսած տեսարանը և մկրատը մխրճել քրոջ գլխի մեջ: Վիրավոր աղջկան օգնության է հասել տանը գտնվող պապը. թոշակառուն չի կարողացել ինքնուրույն հանել մկրատը թոռնուհու գլխից, ուստի նրան տեղափոխել են հիվանդանոց։
Պարզվել է՝ մկրատը երկուսուկես սանտիմետր խորությամբ մխրճվել է գանգի մեջ և գրեթե դիպչել նյարդին։ Աղջիկը մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում և դուրս է գրվել։