Թուրքիայում ուժգին երկրաշարժ գրանցվեց

Թուրքիայում ուժգին երկրաշարժ գրանցվեց

Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազիգի շրջանում 4,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնը (AFAD):

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով' 03։25-ին: Էպիկենտրոնը գտնվել է Էլյազիգում։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: