Երեքշաբթի երեկոյան հայտնեցինք, որ 68 տարեկանում Գերմանիայի Դաշնության Բեռլին քաղաքում վախճանվել է Գրիգոր Աբրահամյանը՝ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի հայրը:
Երել Արթուր Աբրահամը հայրիկի մահից հետո հուզիչ գրառում էր կատարել.
«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:
Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:
Քո Ավո և ընտանիք»:
Արդեն այսօր բռնցքամարտիկը հայտնել է հայրիկի հոգեհանգստի օրն ու ժամը.
«Հարգելի ընկերներ,
Հայրիկիս՝ Գրիգոր Աբրահամյանի, հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը' ապրիլի 1-ին, ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:
Հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը' ապրիլի 2-ին, ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը»: