Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի խափանման  մասին գրառում կատարեց

Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի խափանման մասին գրառում կատարեց

«Ֆեյսբուք»-ի խափանումը  կապված չէ Հայաստանի հետ: Խնդիրն ամբողջ աշխարհում է, խուճապի մատնվել պետք չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուք»-ի համատարած խափանման խնդիրը:

 

«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն' առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- մեկնաբանեց Մարտիրոսյանը:

 

Րոպեներ առաջ խափանվեցին Meta ընկերությանը պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» հարթակները: Թե հարթակները երբ կվերականգնվեն, ընկերությունը հաղորդագրություն չի հրապարակել: