Ղարաբաղի նախկին չինովնիկները դժգոհում են, թե բնակարանների ձեռքբերման հարցում ՀՀ կառավարությունը պատրաստվում է աջակցել արցախցիներին, բայց չի խորհրդակցում իրենց հետ։
Ժամանակին Հայաստանից Ղարաբաղ ուղարկվածը կերան, մեջ-մեջ արեցին, Ղարաբաղում հեղաշրջում արեցին ու ժողովրդին տեղահանեցին։ Քիչ էր այսքանը, չբավարարվեցին, հիմա նորից ուզում են լափել ու կողոպտել ․․․
Սրանք դեռ չեն հասկացել, որ իրանք չկան այլևս, գոյություն չունեն, իսկ Հայաստանը սուվերեն պետություն է ու ղարաբաղցիներին օգնելու համար կարիք չունի որևէ մեկի հետ քննարկելու կամ թույլտվություն խնդրելու։
Շնորհակալ եղեք, որ ձեր անտուն դարձրած ժողովրդի համար Հայաստանը տան հարց է ուզում լուծել։
Ռոման Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից: