Թուրքիայում 1 օրում 7 կին է սպանվել ամուսինների կողմից

Թուրքիայում 1 օրում 7 կին է սպանվել ամուսինների կողմից

Փետրվարի 27-ին Թուրքիայի քաղաքներում 7 կնոջ սպանություն է տեղի ունեցել: «NTV» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը մանրամասներ է հրապարակել կանանց սպանության վերաբերյալ: Բոլոր սպանությունները կատարվել են հրազենով։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Բուրսայում տեղի ունեցած սպանության պատճառը եղել է այն, որ ամուսնալուծված կինը մերժել է  ամուսնու հաշտվելու առաջարկը, ինչին էլ հաջորդել է մահացու հրազենային կրակոցը:

Սաքարիայում տեղի ունեցած սպանության զոհը բաժանման եզրին գտնվող կին է եղել: Այս դեպքում կինը տանից հեռացել է՝ բնակվելու իր հայրական տանը: Կնոջը հետապնդող ամուսինը գնացել է կնոջ բնակության վայր, հրազենով սպանել նրան, ապա վերջ տվել նաև սեփական կյանքին:

Իզմիրում, Էրզրումում, Դենիզլիում և  Ստամբուլում տեղի ունեցած մյուս սպանությունները ևս եղել են ընտանեկան հարաբերություններում առկա անհարթությունների հետևանքով: