Hummer և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

Hummer և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր

Փետրվարի 28-ին' ժամը 04:49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած Hummer և Mitsubishi մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։