Մահացել է Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է Նիկոլայ Ռիժկովը

Մահացել է ԽՍՀՄ նախկին վարչապետ, ՀՀ ազգային հերոսի կոչում ստացած Նիկոլայ Ռիժկովը։ Ռիժկովը ծնվել էր 1929թ.։ ԽՍՀՄ վարչապետ է եղել 1985-91թթ. Գորբաչովի օրոք։ Ռիժկովը 94 տարեկան էր։

1986 թվականին ղեկավարել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման շտաբը, 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները համակարգող համամիութենական ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։

2023 թ. նա հեռացել էր Դաշնային խորհրդից' հաշվի առնելով իր տարիքը, իսկ դրանից առաջ վաղաժամ հրաժարական էր տվել Բելգորոդի մարզի սենատորի պաշտոնից։