Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել երգիչ Արսեն Սաֆարյանը, ով խոսել էր մի շարք թեմաների մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։
Արսեն Սաֆարյանը խոսել էր նաև երջանկահիշատակ Հայկոյի և իրենց ընկերության մասին․
Ես զգում էի, որ իրեն ինձ հետ լավ է և փոխադարջ, ինձ էլ իր հետ էր լավ։ Հայկոյին առաջին անգամ 96-97թթ․ Երգի թատրոնում եմ եղել։ Ինքը բոլորիս համար օրինակ էր, թե ոնց պետք է լինի ճաշակով երգիչը, երաժիշտը։ Վերջին շրջանում, երբ սկսեցին շփվել, մեզ շատ քիչ բան էր պետք, որ մեզ լավ զգայինք։ Ինքը տարբեր տրամադրություններ մեջ էր, բայց մենք չէինք հավաքվում ու սկսում ինչ-որ լուրջ բան քննարկել։ Ես երբեք չեմ մտել այն դաշտ, որը իրենն էր, ինձ երբեք թույլ չեմ տվել հարցեր տալ, որոնք գուցե, ինձ հետաքրքրում էին, բայց երբեք չեմ մտել այն կողմ։ Որովհետև ես կարծում եմ, որ եթե մարդը ուզում է մի բան ասի, կասի։ Դրսի համերգներին էլ մենք գիտեինք, որ լավ է անցնելու միասին։ Շատ լավ, հետաքրքիր օրեր անցկացրինք։ Ու այդ ամեն ինչից 20 օր առաջ էլ իմ տանն էինք, Արմանչոն էլ կար, իմ տղայի հետ։ Ես չէի պատկերացնում ուղղակի, որ տենց կլինի։ Երբ հետ եկա, քաղաքում չէի, դրսում էի, էլ հնարավորություն չունեցա իրեն տեսնելու։ Շատ ափոսոում եմ, շատ մեծ կորուստ մեզ համար»,- նշել էր երգիչը։