Ենթադրում եմ, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքների ընթացքում եղել են որոշակի հոդվածներ, որոնք ընթացքում համաձայնեցված են եղել, բայց հետագա խմբագրումներում Ադրբեջանը հետ է կանգնել համաձայնությունից։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդայանը։
Ըստ նրա՝ հայկական կողմը շարունակաբար պնդում է, որ համաձայնեցված հոդվածների շուրջ համաձայնությունները պետք է պահպանվեն։
Նրա խոսքով՝ բանակցություններում առաջընթաց չգրանցելն անընդհատ մտավախություն է առաջ բերում, որ հնարավոր է լարվածության աճ։
Խանդանյանն ընդգծեց, որ Ադրբեջանը հուսալի գործընկեր չէ, հետ է կանգնում պայմանագրի համաձայնեցված կետերից։
«Մեր բանակցությունների ամբողջ իմաստն էլ այն է, որ լարվածությունը նվազեցվի ու բանակցային համագործակցության որոշակի շրջանակ ձևավորվի, որից հետո հնարավոր կլինի տարածաշրջանում կայունություն հաստատել»,- հավելեց իշխանական պատգամավորը։