Մարդու պապիլոմավիրուսը պատշաճ բժշկական հսկողություն և բուժում ենթադրող հիվանդություն է

Մարդու պապիլոմավիրուսը պատշաճ բժշկական հսկողություն և բուժում ենթադրող հիվանդություն է

Բուժական մոտեցումներն ունեն երկու հիմնական ուղղություն:

Գերաճական հյուսվածքի (գորտնուկի) դեստրուկտիվ միջամտություններ, որոնք խորհուրդ է տրվում իրականացնել բացառապես բժշկի կողմից: Նման միջամտությունների տեսակներն էլ են բազմազան ու մանրամասն ներկայացնելով պացիենտին՝ կայացվում է համատեղ որոշում բժշկի ու պացիենտի կողմից, հենվելով դրանց դրական ու բացասական կողմերի վրա, ու յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար ընտրվում մաքսիմալ ընդունելին:

Այդ ամենը երբեմն կարիք է լինում զուգակցել դեղորքային բուժման հետ, որը ներառում է տեղային կամ ներքին ընդունման հակավիրուսային միջոցներ և իմուն համակարգի խթանիչներ: Նշեմ, որ անկախ կիրառված մեթոդից, մինչև 30% դեպքերում կա կրկնման հավանականություն, ուստի խորհուրդ է տրվում սահմանել դինամիկ հսկողություն առնվազն 6 ամսից մինչև 1 տարի, անգամ կլինիկական լավացումից հետո: Դինամիկ հսկողություն սահմանվում է նաև զուգընկերոջ կամ զուգընեկերուհու համար, քանզի չկա հստակ սահմանաված գաղտնի շրջան (վարակումից մինչև կլինիկական ախտանիշների դրսևորման ժամանակահատվածն է):

Ամփոփելով՝ խորհուրդն ընթերցողներին:

Ցանկացած գանգատի, կամ անգամ կասկածի դեպքում ստանալ մաշկավեներաբանի խորհրդատվություն։ Մաղթում եմ քաջ առողություն բոլորիդ, ու ցանկանում հիշեցնել, որ ցանկացած խնդրի կանխարգելում առավել դյուրին է բոլոր տեսանկյուններից, քան հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների համալիրն ամբողջությամբ վերցված: