Նանա Սարգսյանը վայր կդնի Երևանի ավագանու մանդատը

Նանա Սարգսյանը վայր կդնի Երևանի ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանը պատրաստվում է վայր դնել ավագանու մանդատը:

Վերջինս հաստատել է տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, նշելով.

«Այո, առաջիկայում պատրաստվում եմ վայր դնել մանդատը, հստակ օր նշել չեմ կարող»:

Վերջինս նաև նշել է, որ իր որոշման վրա ոչ ոք չի ազդել և ճնշումներ չի եղել, սա իր որոշում է, և որ ավելին ասել չի կարող: