Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Ժորա Գաբրիելյանը

Ցավալի լուր․ Կյանքից հեռացել է Ժորա Գաբրիելյանը

Ենոքավանի միջնակարգ դպրոց-ի ֆեյսբուքյանը էջը գրում է․

Խորը ցավով տեղեկացանք մեր սիրելի գործընկեր' զինղեկ Ժորա Գաբրիելյանի անժամանակ մահվան մասին։

Video Player

Չափազանց ծանր և դժվար է ափսոսանքի,սփոփանքի խոսքեր գտնել։Իր մարդկային նկարագրով ,իմաստնությամբ,բոլորի հետ հաղորդակցվելու կարողությամբ ու անկեղծությամբ Ժորա Գաբրիելյանը վայելում էր ողջ կոլեկտիվի ,աշակերտների սերն ու հարգանքը։

Ենոքավանի միջն. դպրոցի ողջ անձնակազմը,աշակերտները իրենց վշտակցությունն են հայտնում ընտանիքի անդամներին,հարազատներին,մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն մեր սիրելի Գաբրիելյանի հոգին։

Հիշեցնենք,որ երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Ժորա Գ․-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ենոքավան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով բախվել ծառերին և հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժորա Գ․-ն տեղում մահացել է։ Նրա դին դուրս են բերել գյուղացիները և մեծ դժվարությամբ պատգարակով մոտեցրել դիատարին։