Հայրենիք «փրկողը» դավաճանեց հայրենիքը. նա կներկայացնի Արգենտինան

Հայրենիք «փրկողը» դավաճանեց հայրենիքը. նա կներկայացնի Արգենտինան

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

 

«Արսեն Ջուլֆալակյանն արդեն 4 տարի է, ինչ Հայաստանի դրոշի ներքո հանդես չէր գալիս: Նա որոշում է կայացրել սպորտային քաղաքացիությունը փոխել և հանդես է գալիս Արգենտինայի դրոշի ներքո»,-ասաց նա:

Արսեն Ջուլֆալակյանը Արգենտինայի դրոշի ներքո օրեր առաջ մասնակցել է Ֆրանսիայում կայացած Գրան Պրիին և դարձել է արծաթե մեդալակիր:

 

Արսեն Ջուլֆալակյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի' Պեկին-2008, Լոնդոն-2012, Ռիո-2016:

 

Հիշեցնենք, որ Արսեն Ջուլֆալակյանը «ՔՊ» նախկին պատգամավոր է,  նա կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021թվականի հուլիսին։