Ծնվել եմ ԱՄՆ-ում,բայց վերջնական տեղափոխվել եմ Հայաստան, կյանք կա այստեղ, որը չկա ԱՄՆ-ում. Գրիշա Ասատրյան

Ծնվել եմ ԱՄՆ-ում,բայց վերջնական տեղափոխվել եմ Հայաստան, կյանք կա այստեղ, որը չկա ԱՄՆ-ում. Գրիշա Ասատրյան

Երգիչ, գուսան Արամ Ասատրյանի թոռ' Գրիշա Ասատրյանի հետ զրուցել է ArmLur.am-ը' երգչի կատարած աշխատանքի, ԱՄՆ-ում բնակվելու, Հայաստան վերադառնալու մասին: Գրիշան ներկայացրել է իր ստեղծագործական աշխատանքի, նորությունների, ինչպես նաև խոսել է Արամ Ասատրյանի 70-ամյակին նվիրված միջոցառումից:

StarNews-ը ներկայացնում է մանրամասները:

«Ծնվել եմ Միացյալ Նահանգներում,3 տարեկանում տեղափոխվել ենք Հայաստան, ուսումս, կրթությունս ստացել եմ Հայաստանում, վերջին 5 տարիներին ապրում էի Միացյալ Նահանգներում, հետո մայիսին մի շատ լավ առիթով եկա Հայաստան ու շատ սիրեցի Հայաստանը: Կյանք կա Հայաստանում, որը չկա Միացյալ Նահանգներում:Մարդիկ ավելի ջերմ են, ժամանակ ունեն ապրելու, ժամանակ կա շփվելու, իսկ էնտեղ չկա: Իսկ վաստակելու տեսանկյունից'մի խոսք կա, որ աշխատող մարդն ամեն տեղ էլ կաշխատի: Ինձ դուրա գալիս ապրել ու սշխատել Հայաստանում, իմ վաստակածն ինձ լիովին հերիքումա, հետագա պլաններս բոլոր կապում եմ Հայաստանի հետ»:

Գրիշան խոսեց Մոսկվայում կայացած համերգի մասին, որը նվիրված էր Արամ Ասատրյանի 70-ամյակին: Նրա խոսքով'հիանալի համերգ տեղի ունեցավ, որտեղ բոլորը մեծ սիրով և ոգևորությամբ եկել էին մասնակցելու: Գրիշան փաստում է'պապիկի մահից 17 տարի անց նրա երգերը դեռ սպասված են:

Գրիշան միանշանակ համարեց փաստը, որ իր ձայնային տվյալները գեներով են եկել.

«Գենը շատ մեծ դեր ունի իմ կյանքում: Երաժշտությունը պետքա մարդու միջից լինի, միանշանակ:Մարդ պիտի իր ներսից երաժիշտ լինի, իսկ եթե երաժիշտա, կարծում եմ նաև պետքա կրթությունը»:

Նա նաև նշեց, որ ունի ինչ որ չափով ճանաչում, սեր և անցած ճանապարհ, սակայն դա չի խանգարում, որ երգիչն էլ ավելի մեծ բեմերի և ճանաչման ձգտի: