Արտակարգ դեպք Հայաստանում․ 138 ավտոմեքենա մնացել էր ձյան տակ

Արտակարգ դեպք Հայաստանում․ 138 ավտոմեքենա մնացել էր ձյան տակ

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։

Հունվարի 15-16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա, համապատասխան օգնություն ցուցաբերել մոտ 210 քաղաքացու։

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ տեղում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։