Ադրբեջանցի քաղաքական բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին բոլոր միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին խնդրում է շտապ օգնություն ցուցաբերել իրեն։
Նրա տեղեկություններով՝ Շվեյցարիայի կառավարությունը Սուլեյմանլիին և նրա ընտանիքին կարտաքսի Ադրբեջան։
Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպանը նամակ է գրել իր երկրի միգրացիոն ծառայությանը՝ հայտնելով, որ Սուլեյման Սուլեյմանլիի նկատմամբ հետախուզում չկա։ Սակայն 2020 թվականի սեպտեմբերի 8-ին նա հետախուզվում էր Ադրբեջանի գլխավոր դատախազության և Ինտերպոլի կողմից։